News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովն առաջարկել է քրեական պատասխանատվություն սահմանել պատժամիջոցները շրջանցելու համար։

Եվրահանձնաժողովն ուրբաթ առաջարկել է քրեական պատիժ սահմանել Եվրամիության պատժամիջոցները խախտելու համար, հաղորդում է DW-ը։

Խախտողներին հինգ տարի ժամկետով ազատազրկում է սպասվում։

Եվրահանձնաժողովի կազմած խախտումների ցանկում ներառվել են նաեւ այնպիսի գործողություններ, ինչպիսիք են պատժամիջոցային ապրանքների եւ ծառայությունների առեւտուրը, պատժամիջոցները շրջանցելու նպատակով երրորդ երկրների հետ գործարքները։ Ընդ որում, պատժամիջոցների տակ հայտնված անձանց սառեցված ակտիվները կարելի է առգրավել միայն քրեական հետապնդման դեպքում։

ԵՄ մակարդակով միասնական մոտեցման ներդրումը թույլ կտա յուրաքանչյուր երկրի իշխանությանն ավելի արդյունավետ հետաքննել, հետապնդել եւ պատժել պատժամիջոցների խախտման համար, ընդգծում են Եվրամիության իշխանությունները:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ