News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը երեկ Մեծ Բրիտանիայի հետ դիվանագիտական վեճի մեջ մտնելու ռիսկի է դիմել՝ համեմատելով Իռլանդիայում Բրիտանիայի կառավարումը Ուկրաինայում Ռուսաստանի գործողությունների հետ, գրում է Daily Mail-ը։

Եվրահանձնաժողովի ղեկավարն այս հայտարարությունն արել է՝ ելույթ ունենալով Դուբլինում իռլանդական խորհրդարանի համատեղ նիստում՝ նվիրված Եվրամիությանը Իռլանդիայի անդամակցության 50-ամյակին։

«Ես կցանկանայի անդրադառնալ հինգ իռլանդական բարերարների, որոնք կօգնեն մեր միությանը դիմակայել մեր ընդհանուր մարտահրավերներին ապագայում: Նախ՝ ազատության հանդեպ իռլանդական կիրքը։ Այս երկիրը գիտի, թե ինչ է նշանակում պայքարել գոյության իրավունքի համար։ Այսօր մեկ այլ եվրոպական ժողովուրդ պայքարում է անկախության համար։ Իհարկե, Իռլանդիան հեռու է Ուկրաինայում առաջնագծից։ Բայց դուք բոլորից լավ եք հասկանում, թե ինչու է այս պատերազմն այդքան կարեւոր բոլորիս համար։ Ինչպես Արեւելյան Եվրոպայի մեր բարեկամները, դուք գիտեք, որ Ուկրաինայում վտանգված է ավելին, քան մեկ երկրի ապագան»,- ասել է ֆոն դեր Լյայենը:

Նրա մեկնաբանությունները կարող են սրել հարաբերությունները՝ Brexit-ից հետո հյուսիսիռլանդական արձանագրության առեւտրային պայմանագրերի վերանայման բանակցությունների ֆոնին, նշում է Daily Mail-ը:

«Ուրսուլա ֆոն դեր Լյայենի այս արտասովոր հայտարարությունը ոչ դիվանագիտական է, անխոհեմ եւ սխալ»,- հայտարարել է բիզնեսի նախկին նախարար Ջեյքոբ Ռիս-Մոգը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ