News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ակնհայտ է, որ քիչ առաջ Արցախում Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի Շուշի-Քարին տակ հատվածն Ադրբեջանի մի խումբ քաղաքացիների կողմից փակելն ադրբեջանական իշխանությունների կազմակերպածն է` ինչ ձևական պատճառ էլ բերեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանը վերջին օրերին քաղաքականություն էր տանում, որով հիմքեր էին ստեղծում նման հանցավոր արարքների համար:

Սա ուղղված է խաղաղ բնակչության ահաբեկմանը, մեկուսացմանը, որ ադրբեջանական իշխանությունների իրական դեմքն է, նրանց իրական մտադրությունները»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ