News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանին բախում է տեղի ունեցել տեղի բնակիչների միջեւ, Ղրղըզստանի քաղաքացին երեք նախազգուշական կրակոց է արձակել օդ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ղրղըզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությանը։

«Պետական սահմանի ղրղըզա-տաջիկական հատվածում միջադեպ է տեղի ունեցել Տաջիկստանի եւ Ղրղըզստանի քաղաքացիների միջեւ»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ Սոմոնիեն (Տաջիկստան) գյուղով դեպի Դահմա գյուղ անցնելիս վիճաբանություն է տեղի ունեցել Ղրղըզստանի քաղաքացու եւ Տաջիկստանի քաղաքացիների միջեւ, որոնք սկսել են ղրղըզների հասցեին վիրավորական արտահայտություններ անել։ Նրանց միջեւ ծեծկռտուք է սկսվել։

«Հակամարտության սրումը կանխելու եւ քաղաքացիներին ցրելու նպատակով ղրղըստանցին որսորդական զենք է կիրառել՝ երեք նախազգուշական կրակոց արձակելով օդ։ Միջադեպի հանգամանքները եւ պատճառները պարզելու համար ներկայումս Ղրղըզստանի եւ Տաջիկստանի սահմանային ներկայացուցիչների մակարդակով հանդիպում է անցկացվում Բատկեն եւ Իսֆարա հատվածների հարցով»,- հայտնել են գերատեսչությունից։

Միաժամանակ տաջիկական կողմը հայտնում է մեկ մարդու հոսպիտալացման մասին։

Ինչպես հայտնում է «Ասիա Պլյուս»-ը, վկայակոչելով Իսֆարա քաղաքի ղեկավարի մամուլի քարտուղարին, շաբաթ օրը, ժամը 10-ի սահմաններում, «Ղրղըզստանի քաղաքացիները ծեծի են ենթարկել Տաջիկստանի Սոմոնիեն Ջամոաթ Չորկուհ գյուղի բնակչին։

Ինչպես նշում է թերթը, «դրանից հետո ղրղըզ սահմանապահները մի քանի կրակոց են արձակել տաջիկական կողմի ուղղությամբ»։

Հաղորդվում է, որ տուժած բնակիչը հոսպիտալացվել է, երկու երկրների սահմանապահները բանակցություններ են վարում։

Իշխանությունները դեռեւս չեն մեկնաբանել միջադեպը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ