News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Քաղաքացիական հագուստով ադրբեջանցիների մի խումբ Շուշիի հատվածում փակել է Արցախ-Հայաստան միակ ճանապարհը։ Այս մասին Telegram-ի իր ալիքում գրել է Արցախի պետ​​նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Նրանք առաջ են քաշում խիստ ֆորմալ բնապահպանական փաստարկներ, բայց ակնհայտ է, որ սա ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված ահաբեկչություն է Արցախի 120 000 բնակիչների դեմ։

Շուրջ 2 ժամ է՝ փակ է ճանապարհը, ինչը մեր բնակչությանը սպառնում է մոտալուտ հումանիտար աղետով։ Ռուս խաղաղապահները տեղեկացված են եւ զբաղվում են իրավիճակով։

Այս ակնհայտ սադրանքով Ադրբեջանը նպատակ է հետապնդում հոգեբանական ահաբեկչության եւ արտաքին աշխարհի հետ հաղորդակցության արգելափակման միջոցով Արցախում իրականացնել հումանիտար աղետ եւ էթնիկ զտումներ։  

Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է մարդու իրավունքները, այլեւ ճանապարհի հետ կապված իր պարտավորությունները»,-նշել է Արտակ Բեգլարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ