News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Լիբիայում եւ մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հաղորդում է Anadolu-ն։

Էրդողանի խոսքով՝ «ցանկացած թույլ երկիր իրեն դատապարտում է արտաքին միջամտության»։ «։Ձեզնից յուրաքանչյուրն այսօր տեսնում է պետությունների գործողությունները, որոնք իրենց սահմանից հազարավոր կիլոմետրեր հեռու միջնորդավորված պատերազմներ են վարում մեր տարածաշրջանում՝ արդարացնելով իրենց գործողությունները անվտանգության եւ բարեկեցության պահանջներով։ Ընդ որում, այդ նույն տերությունները դեմ են Անկարայի քայլերին՝ ապահովելու թուրքական սահմանների անվտանգությունը»,-ասել Է Էրդողանը։

Էրդողանն ընդգծել է, որ վերոնշյալ երկրների նպատակն ամենեւին էլ էթնիկ քրդերի, արաբների, թուրքերի կամ այլ ժողովուրդների շահերը պաշտպանելը չէ։ «Նրանց գործողությունների միակ պատճառը քաղաքական եւ տնտեսական դիվիդենտներն են»,-ասել է նա։

Թուրքիայի նախագահը նաեւ հայտարարել է «արտասահմանյան առանձին շրջանակների արդյունք հանդիսացող ահաբեկչական կազմակերպությունների» կողմից սպառնալիքի մասին։ «Մեր երկիրն արդեն շուրջ 40 տարի պայքարում է ահաբեկչության դեմ, որը տասնյակ հազարավոր մարդկանց կյանք է խլել։ Անկարայի հակառակորդները մոռանում են, որ Թուրքիան այն չէ, ինչ նախկինում։ Անկարան այսօր ինքն է որոշում իր քաղաքական, տնտեսական եւ ռազմական կուրսը, ծրագրեր է պատրաստում ժողովրդավարության եւ զարգացման ոլորտում։ Ժամանակակից Թուրքիան աճող հեղինակություն է վայելում տարածաշրջանում եւ միջազգային ասպարեզում»,-հավելել է նա։

Էրդողանը վերջին տարիներն անվանել է «ժամանակակից պատմության ամենախնդրահարույց շրջանը երկու համաշխարհային պատերազմներից հետո»։

Ընդ որում, նա հավաստիացրել է, որ Թուրքիան անպայման կավարտի իր հարավային սահմաններից 30 կմ հեռավորության վրա գտնվող «անվտանգության գոտու»  ստեղծումը։

«Հարձակումներն ու ճնշումները չեն ստիպի մեզ շեղվել նախանշված ուղուց։ Մեր վճռականությունն անփոփոխ է։ Թուրքիան Սիրիայում իր եղբայրներին վերաբերվում է նույն զգայունությամբ, ինչ Ղարաբաղում (նկատի ունի Ադրբեջանում-խմբ․), Բոսնիա եւ Հերցեգովինայում, Լիբիայում եւ մոլորակի այլ շրջաններում գտնվող իր բարեկամներին։ Սիրիայում քրդերը մեր եղբայրներն են, ինչպես նաեւ արաբներն ու թուրքմենները»,-հավելել է Էրդողանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ