News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Իրանի Բանդար-Աբբաս քաղաքում մոտ ժամանակներս Չինաստանի գլխավոր հյուպատոսություն կբացվի, հայտնել է Հորմոզգանի գլխավոր նահանգապետի տեղակալ Էհսան Քամրանին, փոխանցում է Mehr-ը։

Քամրանիի խոսքով, Բանդար-Աբբասում Չինաստանի գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախապայմանները կատարվել են։

Նահանգապետը հայտնել է այդ ուղղությամբ համագործակցելու Իրանի պատրաստակամության մասին։

Իրանն ու Չինաստանը ձգտում են ավելի ընդլայնել տնտեսական եւ առեւտրային համագործակցությունը, ասել է Քամրանին՝ հույս հայտնելով, որ ներկայացուցչության բացումը կարագացնի հարաբերությունների բարելավումը։

Նա նաեւ ընդգծել է ռուսական կողմի հետ գիտության, էկոլոգիայի եւ տնտեսական ոլորտներում համագործակցության անհրաժեշտությունը՝ շեշտը դնելով ծովային նավագնացության վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ