News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլու աջակիցները Թբիլիսիում երթ են անցկացրել, հաղորդում է «Գրուզիա օնլայն»-ը։

Նրանք երթով շարժվել են «Վրացական երազանքի» գրասենյակ։

Դեպքի վայրում մեծ թվով իրավապահներ են մոբիլիզացվել։ 

Սաակաշվիլու աջակիցները «Ազատություն Միշային» կարգախոսով երթ են անցկացրել մայրաքաղաքի Օրբելիանի հրապարակից։

«Վրացական երազանքի» գրասենյակի մոտ են գտնվում «Ազգային շարժման» անդամները, ակտիվիստներ եւ նախկին նախագահի աջակիցները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ