News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մախաչկալայում Կասպից ծովի ափին, Նավթաբազայից մինչեւ Սուլակի գետաբերան տարածքում 650-700 սատկած փոկերի մարմիններ են հայտնաբերվել, հայտնում է ՌԴ Ձկնորսության Հյուսիսկովկասյան տարածքային վարչությունը։

Ձկնորսության Հյուսիսկովկասյան տարածքային վարչության տեսուչները շարունակում են ամբողջ հանրապետությունով մեկ ուսումնասիրել Կասպից ծովի ափերը։

Հայտնաբերված կենդանիների թիվը կարող է աճել։ Գերատեսչությունում հայտնել են, որ մահվան պատճառը դեռ չի պարզվել։ Իրավասու մարմինները հայտնել են, որ լաբորատոր հետազոտություններ պետք է կատարվեն։

Կենդանիների մահվան մասին տեղեկացվել են գիտակլինիկական «ՑՈՒՐԵՆ» կենտրոնը, Դաղստանի Հանրապետությունում ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը, «Ռոսպոդրեբնադզոր»-ի Հյուսիսային Կովկասի միջտարածաշրջանային վարչությունը, Դաղստանի Հանրապետությունում «Ռոսպոտրեբնադզոր»-ի վարչությունը, «Ռոստեխնադզոր»-ի կովկասյան վարչությունը, Դաղստանի Հանրապետության բնական պաշարների նախարարությունը: համար, իսկ Դաղստանի Հանրապետության անվտանգության դաշնային ծառայության վարչությունը, ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ