News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի հնագիտական պարկում դպրոցական էքսկուրսիան հանգեցրել է «անսպասելի հայտնագործության», հայտնում է Miami Herald-ը՝ հղում անելով տեղական իշխանություններին:

Ռաբինի միջնակարգ դպրոցի ութերորդ դասարանցիներն այցելել են Ազորում հնագիտական պարկ, հայտնում է Իսրայելի հնությունների վարչությունը: Աշակերտները էքսկուրսիան տեղի հնագիտության դասընթացի շրջանակներում են կազմակերպել:

Երբ էքսկուրսավարը նրանց ցույց է տվել շրջակայքը, նա կեղտի մեջ նկատել է «մի բան, որը նման է եղել փոքրիկ խաղալիքի»,- ասել է վարչության կրթական կենտրոնի աշխատակից Գիլադ Շտերնը:

Նա մոտեցել է, որ վերցնի այդ իրը, եւ ապշել է՝ տեսնելով այն։

Փորձագետների խոսքով՝ փոքրիկ կապտականաչավուն առարկան, պարզվել է, 3000-ամյա քարաբզեզ-կնիք է, որի վրա փորագրված է տեսարան՝ երկու ֆիգուրներ, որոնցից մեկը նստած է, իսկ մյուսը՝ ձեռքը բարձրացրած կանգնած է։ Կնիքը ձեւով քարաբզեզ է հիշեցնում:

Քարաբզեզը իշխանության եւ կարգավիճակի հնագույն խորհրդանիշ է, ասում է Իսրայելի հնությունների վարչության բրոնզե դարի մասնագետ, դոկտոր Ամիր Գոլանին: Այս կնիքը «կարող էր դրվել մանյակի կամ մատանու վրա... Այն կարող է ընկած լինել այդ տարածքով անցնող կարեւոր գործչի ձեռքից, կամ կարող է միտումնավոր թաղված լինել հողի մեջ։

Ըստ Գոլանիի, փորագրված տեսարանը կարող է պատկերել հին եգիպտական փարավոնին, որը լիազորություններ է շնորհում իր հպատակին:

Քարաբզեզների տեսքով կնիքները «ակնհայտորեն եգիպտական» են, բայց դրանք հաճախ հանդիպում են Եգիպտոսի ժամանակակից սահմաններից դուրս: Հին եգիպտացի արհեստավորները քարաբզեզի տեսքով կնիքներ են պատրաստել, եւ նրանց ընդօրինակել են իսրայելցի արհեստավորները։ Այս կնիքը պատրաստված է ֆայանսից եւ, ամենայն հավանականությամբ, պատրաստվել է տեղացի իսրայելցի արհեստավորի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ