News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քանի որ հայկական քաղաքական դասի ճնշող մեծամասնությունը, անկախ իշխանական ա թե ընդդիմադիր, բացարձակ չի հասկանում քաղաքականությունից, ու իր մտավոր ունակությունների պարագայում տարբերակ էլ չունի հասկանալու, Լավրովի հայտարարության առանցքային մտքերից մեկը այդպես էլ վրիպեց բոլորի ուշադրությունից, այն է՝ «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ» հասկացության ու քաղաքական միավորի ռեանիմացիան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Այսինքն Մոսկվան բաց տեքստով Բաքվին հասկացրեց, որ Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելու գինը դա այնտեղ ՍՍՀՄ-ի ժամանակների սահմաններով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի փաստացի վերականգնումն է, այսինքն Հադրութով ու Շուշիով հանդերձ։ Իսկ այն որ դա այդքան էլ ադրբեջանցիների սրտով չի, երեւաց այսօր, փաստացի Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման փորձով, որի թիրախը առաջին հերթին ռուս խաղաղապահներն են...»:

Տպել
Ամենաշատ