News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացի միլիարդատեր, Twitter-ի սեփականատեր Իլոն Մասկը սոցցանցի իր էջում հրապարակել է Էդվարդ Սնոուդենին եւ Ջուլիան Ասանժին ներում շնորհելու վերաբերյալ հարցում։

 «Ես կարծիք չեմ հայտնում, բայց խոստացել եմ անցկացնել այս հարցումը։ Պե՞տք է արդյոք Ասանժին եւ Սնոուդենին ներում շնորհել», - հարցումը մեկնաբանել է Մասկը։

Հիշեցնենք, որ WikiLeaks-ի 51-ամյա հիմնադիր Ջուլիան Ասանժը դատապարտվել է ԱՄՆ-ում  լրտեսության 17 եւ համակարգչի ոչ իրավաչափ օգտագործման մեկ մեղադրանքով՝ WikiLeaks-ի կողմից հազարավոր ռազմական եւ դիվանագիտական ​​փաստաթղթերի հրապարակման հետ կապված: Մեղադրանքները ենթադրում են առավելագույն ՝ 175 տարվա ազատազրկման պատիժ։

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը 2013 թվականի հունիսին միջազգային մեծ սկանդալ էր նախաձեռնել՝ Washington Post եւ Guardian թերթերին փոխանցելով համացանցում ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունների ծրագրերի մասին մի շարք գաղտնի նյութեր:

Դրանից հետո նա մեկնել էր Հոնկոնգ, այնտեղից՝ Մոսկվա,  որտեղ որոշ ժամանակ գտնվում էր Շերեմետեւո օդանավակայանի տարանցիկ գոտում։ Մի շարք  երկրների մերժումներից հետո Ռուսաստանը Սնոուդենին մեկ տարով ժամանակավոր ապաստան էր տրամադրել՝ պայմանով, որ նա կդադարեցնի իր գործունեությունը ԱՄՆ-ի դեմ։ Իսկ վերջերս նա Ռուսաստանի քաղաքացիություն էր ստացել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ