News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը վերջնականապես հաստատել է Ռուսաստանից մեկ բարելի դիմաց 60 դոլարի սահմանում նավթի գնի վերին շեմ սահմանելու մասին որոշումը, հաղորդում  է ԵՄ պաշտոնական ամսագիրը։

Ընդունված փաստաթղթում նշվում է, որ սահմանափակումները վերաբերում են հում նավթին, նավթային յուղերին եւ բիտումային ապարներից ստացված նավթամթերքներին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Այս շաբաթվա սկզբին ԵՄ մշտական ​​ներկայացուցիչների մակարդակով հաստատվել էր գների վերին շեմը։ Այնուհետ  սկսվել էր վերջնական համաձայնեցման գործընթացը։

Շաբաթ ԵՄ Խորհրդի հրապարակված  հաղորդագրությունում նշվում է, որ սահմանափակումն ուժի մեջ է  մտնում 2022 թվականի դեկտեմբերի 5-ից եւ «սահմանվում է անցումային 45-օրյա ժամկետ Ռուսաստանից հում նավթ տեղափոխող նավերի համար, որոնք նավթը գնել եւ բեռնել են մինչեւ 2022 թվականի դեկտեմբեր 5-ը եւ  վերջին նավահանգստում բեռնաթափել են մինչեւ 2023 թվականի հունվարի 19-ը»։

ԵՄ-ի, G7-ի երկրների եւ Ավստրալիայի միջեւ պայմանավորվածության համաձայն՝  ներկայումս հաստատված առավելագույն գինը ժամանակի ընթացքում կփոխվի:

Եվրամիությունը նաեւ ընդգծում է, որ Ռուսաստանից նավթի առավելագույն գնի սահմանումը փոփոխություններ չի մտցնում նախկինում ԵՄ ռուսական նավթի ներմուծման համար սահմանված արգելքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ