News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը


Կիրակի Ինդոնեզիայի իշխանությունները Սեմերու հրաբխի համար նախազգուշացման աստիճանը դարձրել են ամենաբարձրն այն բանից հետո, երբ ժայթքման հետեւաքնով մոխրի սյուն է արտանետվել օդ, հաղորդում է Kompas TV-ն։

Սկսվել է հրաբխի մոտակայքում՝ Արեւելյան Ճավայում բնակվող մարդկանց տարհանումը։

Հրաբխի շլեյֆը հասել է 15 կմ բարձրության, հաղորդել է Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը, որը հետեւում է ցունամիի հավանականությանը։

Ինդոնեզիայի հրաբխագիտության եւ երկրաբանական վտանգների նվազեցման կենտրոնը՝ PVMBG, հրաբխային ակտիվության մակարդակը III-ից բարձրացրել է մինչեւ IV, հաղորդում է Kompas TV-ն:

 «Այսօր առավոտից ճանապարհների մեծ մասը փակ է։ Այժմ անձրեւ է գալիս հրաբխային մոխրի հետ միասին եւ այն փակել է լեռան տեսարանը»,- Reuters-ին հեռախոսով հայտնել է տեղացի կամավոր Բայու Դենի Ալֆիանտոն:

Ինդոնեզիայում կա 142 հրաբուխ եւ այն ունի աշխարհի ամենամեծ բնակչությունը, որն ապրում է հրաբխի մոտակայքում, այդ թվում 8,6 միլիոն մարդ՝ 10 կմ շառավղում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ