News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երեկ` դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ և ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այս մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Ժամը 19։00-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ՝ 59-ամյա Մովսես Խ-ն իր վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենայով Քուչակ գյուղի գլխավոր փողոցում վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի բնակիչ՝ 81-ամյա Օլգա Ա-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև վարորդը Volkswagen-ով բախվել է բետոնե պատին։

Օպերատիվորեն ժամանած «Ապարան» ԲԿ-ի բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Ապարան» ԲԿ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ