News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կիրակի կարգադրություն է արել ցեմենտի արդյունաբերության աշխատանքին վերադառնալու կարգի ընդլայնման մասին՝ բեռնատարների վարորդների երկարատեւ գործադուլի ֆոնին, տեղեկացրել է Reuters-ը։

Հազարավոր կորեացի վարորդներ գործադուլ են անում արդեն ավելի քան 10 օր, իսկ կառավարության եւ արհմիությունների բանակցողները հաջողության չեն հասել նվազագույն աշխատավարձի շուրջ տարաձայնությունների լուծման հարցում։

Յունը երեքշաբթի երկրի պատմության մեջ առաջին անգամ հրաման է արձակել. «աշխատանք սկսել» ցեմենտի արդյունաբերության 2 500 վարորդների դեմ՝ նրանցից պահանջելով վերադառնալ աշխատանքի կամ տուգանքներ վճարել։

Կիրակի երկրի նախագահը նախարարներին կոչ է արել պատրաստվել այնպիսի ճյուղերում աշխատանքի վերադառնալու մասին հրամանի արձակմանը, ինչպիսին են նավթավերամշակումը եւ պղնձաձուլական արդյունաբերությունը, որտեղ սպասվում է լրացուցիչ վնաս, նշվել է մամուլի քարտուղար Լի Չժե Մյոնի հայտարարությունում։

Նախագահը կոչ է արել պատժել օրինախախտներին եւ հրամայել է նախարարներին միջոցներ ձեռնարկել վնասը նվազագույնի հասցնելու համար, օրինակ՝ վարձել այլընտրանքային վարորդների, զինծառայողների եւ ռազմական տեխնիկա։

Արհմիությունների կորեական կոնֆեդերացիան երեքշաբթի նախատեսում է համընդհանուր գործադուլ։

Գործադուլները խախտել են Հարավային Կորեայի մատակարարումների շղթան եւ 1,6 տրլն վոնի (1,2 մլր դոլար) վնաս պատճառել առաջին յոթ օրում կորցրած մատակարարումների պատճառով, հինգշաբթի տեղեկացրել էր արդյունաբերության նախարարությունը։

Կառավարությունը հայտարարել է, որ հեռահար ճանապարհների վարորդների համար եւս երեք տարով չի ընդլայնի նվազագույն աշխատավարձի համակարգը։ Արհմիությունում նշել են, որ այդ համակարգը պետք է լինի մշտական եւ ավելի լայն ընդգրկում ունենա։

Շաբաթ օրը Սեուլի կենտրոնում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր՝ հաջակցություն հեռահար ճանապարհների վարորդների պահանջների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ