News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Էվրիլ Հեյնսը հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսական կողմի մարտական գործողությունները «նվազած տեմպով» են ընթանում, եւ ենթադրում է, որ ուկրաինական ուժերը կարող են ավելի հուսադրող հեռանկարներ ունենալ առաջիկա ամիսներին, գրել է AP-ը։

Հեյնսը հիշատակել է որոշ անձանց նախկին ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանի նախագահի խորհրդականները կարող են նրանից թաքցնել վատ (Ռուսաստանի համար) նորությունները ռազմական գործողությունների զարգացման մասին՝ հայտարարելով, որ ինքն ավելի «տեղեկացված է դառնում այն խնդիրների մասին, որոնց բախվում են զինվորականները Ռուսաստանում.։

«Բայց մեզ դեռեւս պարզ չէ, որ այս փուլում նա ամբողջական պատկերացում ունի այն մասին, թե ինչ խնդիրների են իրենք բախվում»,- ասել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենը Կալիֆոռնիայի նահանգում, Սիմի Վելիում ընթացող ազգային պաշտպանության Ռեյգանյան համաժողովում։

Հեյնսի խոսքով, «անկեղծ ասած՝ մենք արդեն տեսնում ենք հակամարտության տեմպի նվազում», եւ իր թիմը սպասում է, որ երկու կողմերը նորից զինվելու, պաշարները լրացնելու եւ ուժերը վերականգնելու հնարավորություն կփնտրեն՝ գարնանը հնարավոր հակահարձակման համար։

«Բայց մենք բավական թերահավատ ենք այն հարցում, թե արդյոք ռուսներն իրականում պատրաստ են անել դա,- ասել է նա։- Եվ ես կարծում եմ, որ ուկրաինացիներն այդ ժամկետում ավելի լավատեսորեն են տրամադրված»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ