News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 09
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 03-ին, ճանաչողական այցի շրջանակներում՝ Քաջարան է այցելել ՌԴ նախագահի աշխատակազմի օտարերկրյա պետությունների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովին և «Մոսկվայի տուն» Մոսկվայի մշակութային-գործարար կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է  Քաջարանի քաղաքապետը ու լուսանկարներ հրապարակել այցից:

««ԶՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի և նույն ընկերության ղեկավար կազմի հետ միասին հյուրերին ուղեկցեցինք քաղաքում գործող՝ մշակութային, նախադպրոցական և մարզական օջախներ։

Առաջին կանգառը «ԶՊՄԿ» մշակույթի պալատում էր, երկրորդ կանգառը նախադպրոցական ուսումնական հաստատությունում, այնուհետև մարզահամալիրում, որտեղ հյուրերը ծանոթացան համայնքի երեխաների և սաների վերոնշյալ մշակութային, մարզական ու նախադպրոցական հաստատություններում պարապմունքների ընթացքին և պայմաններին»,- հայտնել է նա։

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ