News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Վերածննդի դարաշրջանի գուխգործոցների հավաքածուն, որոնցից շատերը երբեք դուրս չեն եկել Իտալիայից, ցուցադրվել է Փարիզի ցուցահանդեսում, որն անվանում են «հազվադեպ եւ անսովոր իրադարձություն»,- գրել է The Guardian-ը։

Կտավները, քանդակները եւ բրոնզը ամենագեղեցիկ, բայց քիչ այցելվող թանգարաններից մեկում են գտնվում՝ Կա՛դ՛Օրոյում, որը փակվել է վերակառուցման համար։

Փարիզյան ցուցահանդեսի «աստղը» 15-րդ դարի «Սուրբ Սեբաստիան» կտավն է։ Այն պատկանում է վաղ Վերածննդի դարաշրջանի նկարիչ Անդրեա Մանտենյայի վրձնին եւ վարպետի վերջին գործն է։ Այն երբեք դուրս չի եկել հյուսիսային Իտալիայի սահմաններից։ Ներկայացված են նաեւ Տինտորետոյի եւ Տիցիանի կտավները։

Մինչ այժմ 70 կտավ է մշտապես ներկայացված եղել Կա՛դ՛Օրոյի ցուցահանդեսում՝ որպես հավաքծաուի մի մաս, որն Իտալիայի պետությանն է ժառանգել արվեստի երկրպագու Ջորջիո Ֆրանկետին։

Մանտենյան, որը ծնվել է մոտ 1431թ. Պադուայից ոչ հեռու, երեք անգամ պատկերել է սուրբ Սեբաստիանին։ Փարիզում ներկայացված աշխատանքը, որը հայտնի է որպես «Սուրբ Սեբաստիան Վենետիկցի», նրա վերջին գլուխգործոցն է եւ նրա մահվան պահին՝ 1506թ., գտնվել է նրա արվեստանոցում։

Ցուցահանդեսում ներկայացված են նաեւ Տինտորետոյի, Տիցիանի, ինչպես նաեւ Պիզանելոյի, Ալեսանդրո Վիտորիայի, Բարտոլոմեո Բելանոյի եւ Անդրեա Ռիչիոյի կտավները Կա՛դ՛Օրոյի հավաքածուից։

Կա՛դ՛Օրոն, որը հայտնի է նաեւ որպես Պալացո Սանտա-Սոֆիա կամ «ոսկե տուն» (ուշ գոթական ոճի պալատ), գտնվում է Գրանդ-կանալում։ Նրա հավաքածուն հավաքվել է 20-րդ դարասկզբին բարոն Ֆրանկետիի կողմից, որը պալատի վերջին սեփականատերն էր եւ պալատը հավաքածուի հետ միասին մահվանից հետո՝ 1916թ., կտակել է Իտալիայի պետությանը։

«Կա՛դ՛Օրո. Վերածննդի դարաշրջանի գլուխգործոցները Վենետիկում» ցուցահանդեսը բացվել է Փարիզում, Hotel de la Marine-ում, այն կփակվի 2023թ. մարտի 26-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ