News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այս  մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 20։30-ի սահմաններում բիտում տեղափոխող իրանական համարանիշներով բեռնատարը Կապան-Երևան ավտոճանապարհի 19 կմ հատվածում եղանակի վատ տեսանելիության (մառախուղ) պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

 Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ