News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիգերիայում զինված անձինք շաբաթ երեկոյան սպանել են ավելի քան 10 հավատացյալի, այդ թվում իմամին, եւ մզկիթից առեւանգել մի քանի մարդկանց, կիրակի տեղեկացրել են տեղի բնակիչները։ Սա զինված ավազակախմբերի վերջին հարձակումն է երկրի հյուսիսում, տեղեկացրել է Reuters-ը։

Ականատեսներից մեկը Reuters-ին պատմել է, որ զինված անձինք մոտեցել են Մայգամջի մզկիթին մոտոցիկլներով եւ անկանոն կրակ բացել, ինչը հավատացյալներին ստիպել է փախուստի դիմել։

Մոտ 12 մարդ, որոնք մասնակցում էին գիշերային աղոթքին, ընկել են գնդակոծության տակ եւ սպանվել, ներառյալ գլխավոր իմամը։ Առեւանգվել են նաեւ մի քանի մարդիկ։

Կացինա նահանգի ոստիկանության ներկայացուցիչ Գամբո Իսահը հաստատել է հարձակման փաստը եւ տեղեկացրել, որ ոմանց հաջողվել է փրկվել։

Կացինան Նիգերիայի հյուսիս-արեւմուտքում գտնվող մի քանի նահանգներից մեկն է, որոնք ընդհանուր սահման ունեն հարեւան Նիգերի հետ, ինչն ավազակախմբերին թույլ է տալիս ազատ տեղաշարժվել երկու երկրների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ