News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի ընտրված նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կիրակի օրը լարինգոսկոպիա է անցել ձայնալարերից պոտենցիալ նախաքաղցկեղային հատվածները հեռացնելուց հետո, հաղորդում Է Reuters-ը:

Սան Պաուլոյի Սիրիո Լիբանես կլինիկայի բժիշկները հայտնել են, որ նոր հետազոտությունը նշանակվել է ավելի վաղ, եւ արդյունքները «նորմայի սահմաններում են»։

Նոյեմբերին՝ հոկտեմբերի 30-ի ընտրությունների երկրորդ փուլում, նախագահ Ժայիր Բոլսոնարոյին հաղթելուց հետո, 77-ամյա Լուլան կոկորդից հեռացրել է «լեյկոպլակիա» կոչվող փոքր սպիտակ բծերը։  

Լուլան, ով նախկինում ղեկավարել է Բրազիլիան 2003-2010 թվականներին, 11 տարի առաջ բուժվել է  կոկորդի քաղցկեղից։

Նա պաշտոնը կստանձնի հունվարի 1-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ