News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով Թուրքիայում գազային հանգույցի կառուցումը։ Սկսվել են տեխնիկական աշխատանքները, ինչպես նաեւ իրավաբանական եւ առեւտրային գնահատականներն այդ տարածքում կենտրոնի կառուցման համար։

Նոյեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցում Էրդողանը եւ Պուտինը քննարկել են տարածաշրջանային հարցեր, մասնավորապես, Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտությունը, ինչպես նաեւ երկկողմ հարցերը։

ՌԴ եւ Թուրքիայի նախագահների օրակարգի հարցերից մեկը եղել է Պուտինի առաջարկը՝ Թուրքիան դարձնել տարածաշրջանային գազային հանգույց՝ ռուսական գազը եվրոպական երկրներ հասցնելու համար։

Կենտրոնը կկառուցվի Թրակիայում, որտեղից ռուսական գազը հնարավոր կլինի եվրոպական երկրներ տեղափոխել գոյություն ունեցող խողովակաշարերով։ Պուտինն այդ առաջարկն արել է հոկտեմբերի կեսերին Աստանայում Էրդողանի հետ հանդիպումից հետո, գրում է Hyurriet Daily News-ը։

Այս գաղափարը արդիական դարձավ այն բանից հետո, երբ եվրոպական մի շարք երկրներ հայտարարեցին Ռուսաստանից գազ գնելու դադարեցման մտադրության մասին։ Պուտինն ասել է, որ Թուրքիան կարող է դառնալ Եվրոպա գազի հուսալի դիստրիբյուտոր, հայտարարել Է Էրդողանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ