News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 08
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 4-ին, ժամը 23:25-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքը շրջանցող կամրջի վրա տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ-ին «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 33-ամյա ՎահեՀովհաննիսյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին, և մոտ 50 մետր արգելապատնեշի մեջ մխրճված առաջ է ընթացել։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևորներ 3-ամյա Վաչե Հովհաննիսյանը  և 22-ամյա Արմինե Թորոսյանը տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գրանցվել է վերջիններիս մահը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Աշտարակ քաղաքի ԲԿ, որտեղ ևս գրանցվել է վերջինիս մահը։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մահացածները ամուսիններ էին ու նրանց երեխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ԱԳՆ-ն Վրաստանի իշխանություններից պահանջել է դադարեցնել Սաակաշվիլու հետ «հաշվեհարդարը»  
Ուկրաինացի դիվանագետները նշել են, որ դատարանը հաշվի չի առել Սաակաշվիլու հիվանդության ծանրության մասին բժիշկների եզրակացությունը․․․
Գուրգեն Արսենյանի որդու նկատմամբ հարուցված քրեական վարույթը կարճվել է
Արսենյանի արարքում բացակայում են ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի հատկանիշները․․․
Ժամկետային զինծառայողին ծանր մարմնական վնաս պատճառելու և հիշյալ դեպքը թաքցնելու վարույթով 2 անձ կալանավորվել է
Նկատի ունենալով, որ նախաքննության ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ այլ հանցագործությունների հատկանիշներ ևս, 2023թ. հունվարի 25-ին ՀՀ քրեական...
Արտաշատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզները, ստացված...
Վթարի հետեւանքով 70-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է
Փետրվարի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի...
Թումանյան փողոցում սպանության փորձը բացահայտվել է. շքամուտքում մի քանի անգամ կրակել էր 28-ամյա երիտասարդի վրա
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների...
Ամենաշատ