News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրոպան պաշտոնապես դադարում է ռուսական նավթի ներմուծումը ծովով եւ փորձելու է մնացած գնորդների համար մեկ բարելը 60 դոլար գնային շեմ սահմանել։ Երկուշաբթի սկսելու է գործել ՌԴ-ից լցանավերով նավթի մատակարարման ԵՄ էմբարգոն, զուգահեռաբար ուժի մեջ է մտնում Եվրամիության, G7-ի երկրների եւ Ավստրալիայի որոշումը 60 դոլարից բարձր եւ շուկայականից 5 տոկոս ցածր արժեքով ռուսական նավթի տեղափոխման եւ ապահովագրման արգելքի մասին։ Ռուսաստանն, իր հերթին, մտադիր չէ նավթ մատակարարել գնային շեմի պայմաններով, իսկ փորձագետներն այս համատեքստում չեն բացառում նավթի գների բարձրացումը 100 դոլարից ավելի։

Եվրամիությունը դեռեւս հունիսին ընդունել էր պատժամիջոցների վեցերորդ փաթեթը ՌԴ-ի դեմ, որը ներառում էր ռուսական նավթի ծովային մատակարարումների հետաձգված էմբարգո դեկտեմբերի 5-ից եւ նավթամթերքների էմբարգո փետրվարի 5-ից, իսկ սեպտեմբերին G7-ի ֆինանսների նախարարները հայտարարել էին, որ մտադիր են ռուսական նավթի համար գնային շեմ սահմանել։ Բուլղարիան կկարողանա ծովով ՌԴ-ից նավթ եւ նավթամթերքներ ստանալ մինչեւ 2024թ. վերջ, Խորվաթիան՝ մինչեւ 2023թ. վերջ կարող է գազօյլ գնել։

Եվրոպայի մի քանի երկրներ կշարունակեն խողովակաշարով ռուսական նավթ ստանալ։ Նավթատարներով նավթի ներմուծման բացառություններ են նախատեսված ԵՄ այն պետությունների համար, որոնք, իրենց աշխարհագրությամբ պայմանավորված, ռուսական ռեսուրսների այլընտրանք չունեն։

Ռուսաստանը, որի բաժինը նավթի համաշխարհային շուկայում մոտ 11 տոկոս է, երկրորդ արտահանողն է Սաուդյան Արաբիայից հետո. Դաշնային մաքսային ծառայության տվյալներով՝ 2021թ. ՌԴ-ն արտահանել է 229,9 մլն տոննա նավթ 36 երկիր։ Չինաստանն ստացել է 70 մլն տոննա, Եվրամիությունը՝ մատակարարումների 47 տոկոսը կամ 108,1 մլն տոննա։ Ծովով հեռավոր արտասահման կատարվող նավթի մատակարարումներն անցած տարի կազմել են ընդհանուր ծավալի մոտ կեսը՝ 118,5 մլն տոննա։

Ինչպես տեղեկացրել է Միջազգային էներգետիկ գործակալությունը, հոկտեմբերին ԵՄ երկրներն արդեն կրճատել էին ռուսական նավթի ներմուծումը օրական 1,1 մլն բարելից 1,4 մլն բարելի, իսկ էմբարգոյի ուժի մեջ մտնելուց հետո ՌԴ-ն պետք է ուղարկի օրական 1,1 մլն բարել նավթ եւ 1 մլն բարել նավթամթերք։

Argus գործակալության տվյալներով՝ եվրոպական երկրների մեծ մասը դեռ էմբարգոյից առաջ հրաժարվել էր ՌԴ-ից նավթի ծովային մատակարարումներից։ ՌԴ-ից ԵՄ երկրներ նավթի ծովային մատակարարումների ծավալը հոկտեմբերին նվազել էր երկու անգամ՝ օրական 770 հազար բարել հունվարի 1,6 մլն-ից։ Ինչպես նշել է Argus-ի՝ ԱՊՀ-ում քոնսալթինգի գծով փոխնախագահ Սերգեյ Ագիբալովը, ընդհանուր առմամբ ռուսական ընկերությունները կարողացել են հաջող վերակողմնորոշել հոսքերը՝ նավթն ուղղելով Ասիա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության հարցերով տեղակալի խորհրդականը Բաքվում է
Լաուրա Լոհմանը Բաքվում է...
Իրանն սկսել է Հարավային Պարս հանքավայրում նավթավերամշակման գործարանի շինարարության 14-րդ փուլը
Նա նշել է, որ Իրանի նավթի նախարարությունն այս տարվա մարտի վերջին կսկսի նաեւ այլ խոշոր նախագծերի ․․․
Բուլղարիան սկսել է Սերբիայի հետ գազային կապի կառուցումը
Ռուսաստանի կողմից Եվրոպա գազի մատակարարումների կրճատումից հետո եվրոպական երկրներն այլընտրանքային մատակարարներ են փնտրում եւ ավելի ակտիվ էներգետիկ համագործակցություն են վարում․․․
Արդեն մեկ ամիս է՝ ադրբեջանցիները հնարավորություն չեն տալիս Էլեկտրահաղորդման գծի վթարը վերականգնել
Խաչատրյանի խոսքով, այս պահին էլեկտրաէներգիայի սպառումն ապահովվում է Սարսանգի ՀԷԿ–ի հաշվին...
Էլեկտրաէներգիայի արժեքի բարձրացում. ՌԴ-ից փորձագետը գնահատեց Հայաստանում բարեփոխումների հետեւանքները
Եթե որեւէ մեկը կասկածում է, կարող է տեսնել, թե ինչ է կատարվում…
Նավթի գները չափավոր իջնում են
Նավթի համաշխարհային գները երեքշաբթի առավոտյան չափավոր իջնում են...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ