News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման և Հանրապետության հրապարակի տոնածառի լույսերը վառելու արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով այսօր  ժամը 15․00-ից մինչեւ միջացառման ավարտը փակ են լինելու Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ, մասնավորապես, փակ կլինի Տիգրան Մեծի պողոտան՝ Տիգրան Մեծի պողոտա-Խանջյան փողոց խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Սախարովի հրապարակից, Աբովյան փողոցը՝ Աբովյան-Պուշկինի փողոցների խաչմերուկից, Ամիրյան փողոցը՝ Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկից, Վազգեն Սարգսյան փողոցը՝ Շահումյանի հրապարակից։

Տոնածառի լույսերի վառման արարողությունը և «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի բացման արարողությունը ժամը 19։00-ին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ