News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի 10 վարորդներ այսօր մեկնել են Գերմանիա ` 12–օրյա վերապատրաստում անցնելու։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ հայտնեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը։

Նրա խոսքով` վարորդների ընդունելության գործընթացը կրելու է ամենօրյա բնույթ։

«Այս պահի դրությամբ ունենք 275 գրանցված վարորդ, որոնք հիմնականում Արարատի և Արմավիրի մարզից են։ Առաջիկայում նրանց փաստաթղթերը կենթարկվեն մանրակրկիտ զննության, որից հետո ամեն կիրակի մեզ մոտ կկազմակերպվի պրակտիկ ավտոբուսով երթևեկ»,– նշեց Թարփոշյանը։

Հիշեցնենք, որ դեռևս մայիսին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը կառավարության աջակցությամբ ձեռք է բերելու 100 հատ գերմանական արտադրության 12–մետրանոց «MAN» մակնիշի ավտոբուս, որոնք Երևանում կլինեն 2023 թվականի մարտ–ապրիլ ամիսներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ