
Վերջին հայտնի թասմանյան վագրի (արդեն անհետացած է համարվում 85 տարի) մնացորդները հայտնաբերվել են ավստրալական թանգարանի պահարանում, տեղեկացրել է BBC լրատվական պորտալը։
Վերջին թասմանյան վագրը մահացել է անազատության մեջ, Հոբարտի կենդանաբանական այգում, 1936թ.։ Նրա մարմինը հանձնվել է Թասմանիայի Թանգարան-Գեղարվեստական պատկերասրահին, բայց այստեղ կենդանու մնացորդները կորցրել են։ Երկար ժամանակ ընդունված էր կարծել, որ դրանք դեն են նետվել։
Վերջերս թանգարանի աշխատակիցները հայտնաբերել են, որ մնացորդներն այս ամբողջ ընթացքում գտնվել են թանգարանում, բայց պատշաճ կերպով մուտքագրված չեն եղել։ Սկզբում աշխատակիցները հայտնաբերել են կենդանու խրտվիլակը պատրաստողի չհրապարակված հաշվետվությունը, ինչը դրդել է թանգարանի հավաքածուների ուսումնասիրություն կատարել։ Կորած նմուշը գտնվել է թանգարանի կրթության բաժնի պահարանում։
Այժմ թասմանյան վագրի ցուցանմուշը ցուցադրված է Թասմանիայի Թանգարան-Գեղարվեստական պակերասրահում։
Թասմանյան վագրերը ամենախոշոր պարկավոր կենդանիներից են։ Ժամանակին կենդանին բնակվել է Թասմանիա կղզում, ինչպես նաեւ Ավստրալիայի մայրցամաքային հատվածում։ Այս տեսակի թվաքանակը կրճատվել է, ըստ երեւույթին, դինգոների հետ մրցակցության եւ մարդկանց որսի հետեւանքով։ Տեսակի վերջին ներկայացուցիչը մահացել է կենդանաբանական այգում։