News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

2022թ․ նոյեմբերի 25-27-ը Մադրիդում անցկացված Ընկերվար միջազգայնականի (Սոցինտերն) 26-րդ կոնգրեսի աշխատանքների շրջանակում քննարկվել է նաև 2017թ․ Կարթախենայում անցկացված 25-րդ կոնգրեսի կողմից ընդունված մի բանաձևի իրականացում, որը վերաբերում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը։

ՀՅԴ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2015թ. հուլիսին գումարված Ընկերվար միջազգայնականի Խորհրդի ժողովում որոշվել էր կազմակերպել «Արդյո՞ք Հայոց ցեղասպանության թուրքական ճանաչումը հնարավորություն կտա Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ իրական հաշտության» խորագրով կլոր սեղան- քննարկում։ Այս ժողովին պետք է մասնակցեին Ընկերվար միջազգայնականի անդամ կուսակցություններ Հայաստանից եւ Թուրքիայից, ինչպես նաեւ այլ հետաքրքրված կուսակցություններ, հատուկ հրավիրված մասնագետներ, հասարակական կազմակերպություններ եւ ուրիշներ։

Ընկերվար միջազգայնականի 25-րդ կոնգրեսը վերահաստատել էր իր այս հանձնառությունը։ 26-րդ կոնգրեսը նույնպես անդրադարձել է այս հարցին եւ եզրահանգել․ «Կոնգրեսը վերահաստատում է իր նախկին հանձնառությունը՝ կապված իր՝ թուրքական և հայկական անդամ-կուսակցությունների միջև նախաձեռնության հետ, բանաձեւած 2017թ․ Կարտախենայի հայտարարությունում, և վերահաստատում է դրա իրականացման ուղղությամբ աշխատելու իր պատրաստակամությունը՝ համապատասխան կողմերի հետ սերտ համագործակցությամբ»։

Սոցինտերնի 26-րդ Կոնգրեսը գումարվել է նոյեմբերի 25-27ը Մադրիդում, որին իրենց մասնակցությունն են բերել բոլոր մայրցամաքներից շուրջ 100 պատվիրակությունների ավելի քան 450 մասնակիցներ: Մասնակիցների թվում էին պետությունների և կառավարությունների ղեկավարներ, կուսակցությունների ղեկավարներ և հատուկ հրավիրված հյուրեր:

ՀՅ Դաշնակցությունը, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ներկա գործընթացը համարում է ամբողջապես սխալ ուղությամբ տարվող քաղաքականություն, հետամուտ է լինելու այս հանձնառության իրականացմանը՝ Ընկերվար միջազգայնականի կողմից համատեղ ձևավորվելիք հարթակում։ ՀՅ Դաշնակցության համար Հայաստան-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը իրատեսական է բացառապես թուրքական կողմից նախապայմանների բացակայության և Ղարաբաղյան հիմնախնդիրը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը չկապակցելու պայմաններում։

ՀՅ Դաշնակցությունն այս ուղղությամբ հնարավոր զարգացումների վերաբերյալ հանդես կգա հրապարակային հայտարարություններով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ