News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում ավարտվել է աշնանային էտը: Այսօր՝ դեկտեմբերի 5-ին, քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ աշխատանքներին ներգրավվել է 1520 միավոր տեխնիկա, էտվել է շուրջ 9200 ծառ:

Գործընթացն իրականացվել է պողոտաներում, փողոցներում, այգիներում ու բակային տարածքներում: Հաշվի առնելով անկենսունակ և հիվանդ ծառերի փոխարինման անհրաժեշտությունը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարել է մասնագետների մասնակցությամբ կազմակերպել հանրային քննարկում՝ մասնագիտորեն հիմնավորված գործընթաց իրականացնելու նպատակով:

Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է:

Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա պահեստային 6 կետից: Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերամասնագիտացվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման գործընթացին կմասնակցի 81 միավոր մեքենասարքավորում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ