Գերմանիայում անասնաբույժներին հաջողվել է ալկոհոլիզմից բուժել Էբերհարդ անունով խոճկորին։ Կենդանին ապրում էր կեղտոտ բնակարանում եւ սնվում միայն չիպսերով ու ոգելից խմիչքներով։ Երբ մասնագետները Էբերհարդին վերցրին նախկին տերերից, նա հայտնվեց ապաստարանում, որը գտնվում է Լիպետալ կոմունայում։ Այստեղ անասնաբույժները խոճկորին «փրկեցին» ալկոհոլիզմից եւ վերականգնեցին նրա առողջությունը։ Էբերհարդի նոր տիրուհին՝ Բյանկա Դայհմանը, պատմել է, որ ապաստարանում անցկացրած երկու տարում խոճկորը լիովին վերականգնվել է։
Օրենքը թույլատրում է գերմանացիներին գաճաճ ընտանի խոզեր պահել տանը։ Յուրաքանչյուր խոճկոր պետք է պաշտոնապես գրանցված լինի տեղի անասնաբուժական վարչությունում։
Ավելի վաղ տեղեկացվել էր նաեւ այն մասին, որ Հարաֆարիկյան Հանրապետության նահանգներից մեկում շնակապիկները մտել են հանգստացողների վարձակալած էլիտար բնակարանը եւ կերել նախաճաշի համար նախատեսված ավոկադոն ոււ մինչեւ վերջ խմել կոնյակը։