News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Իհարկե, չեմ հավատում, որ նրանք բնապահպաններ են եղել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ 2 օր առաջ ադրբեջանցիները փակել էին Արցախը Հայաստանին կապող ճանապարհը եւ հայտարարվեց, թե նրանք բնապահպաններ են:

«Եթե իրենք երկու շաբաթ անհանգստություն են ունեցել, որ այդ ճանապարհով զենք, զինամթերք է տեղափոխվել, ապա այդ հարցերը պետք է իրենք ճշգրտեն խաղաղապահ ուժերի հետ: Երկու կողմն էլ, եւ Արցախի մեր հայրենակիցները, եւ Ադրբեջանի քաղաքացիները եթե խնդիրներ ունեն, դրանք պետք է լուծվեն ռուս խաղաղապահների միջնորդությամբ եւ միջոցով: Պետք է նկատել, որ նմանատիպ սադրանքներ էլի կլինեն, որն ունի առնվազն երկու նպատակ: Նախ, որ անհարմարություն ստեղծեն մեր հայրենակիցների համար, որպեսզի մի օր փորձեն իրականացնել իրենց հեռահար նպատակը՝ հայաթափել Արցախը: Մենք պետք է նման սադրանքներին տանք համապատասխան եւ գնահատական, եւ արձագանք, եւ հենց ռուս խաղաղապահների մանդատի շրջանակներում լ լուծենք նմանատիպ միջադեպերի հետ կապված խնդիրները»,-ասաց նա:

Աղազարյանի խոսքով, մինչեւ չգա այն պահը, որ միջազգայնորեն լուծվի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցը, այդ միջադեպերը լինելու են. «Լավ է, որ լրագրողները նման միջադեպերը պահում են իրենց ուշադրության տակ, բայց դա ներկայացնելու մեջ երանգը չպետք է լինի այնպես, որ դա ինչ-որ արտառոց բան է, այդպիսի բաներ լինելու են»,-ընդգծեց իշխող ուժի պատգամավորը:

Նա համաձայնեց տեսակետին, որ անկախ նրանից, Հայաստանի ԱԺ-ն կընդուներ ընդդիմության ներկայացրած հայտարարությունը, թե ոչ, Ադրբեջանը սադրանքների դիմելու է. «Այդ հայտարարությունը չընդունվեց, որովհետեւ այդտեղ կային ձեւակերպումներ, որոնք ամրագրելու դեպքում մենք բանակցային  գործընթացում նաեւ մեզ համակիր պետությունների համար որոշակի անհարմարություններ ենք ստեղծում: Եթե մենք այդ հայտարարության տեքստը փորձեինք սեղմել, տեղավորել շատ կարճ տեքստի մեջ, ապա այն պետք է լիներ հետեւյալը. Հայաստանի ԱԺ-ն ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը: Ուրեմն թող այդ տեսքով բերեին, դրանք համարժեք բաներ էին: Եթե դու այս պահին ճանաչում ես Արցախի անկախությունը, նշանակում է՝ դու փակում ես բանակցային գործընթացի  դռները ոչ թե Ադրբեջանի, այլ նաեւ միջնորդ երկրների հետ: Հետեւաբար, ճիշտ չէ, որ Հայաստանն այսօր ճանաչի Արցախի անկախությունը: Դա հասկանում են նաեւ մեր ընդդիմադիր գործընկերները, դրա համար էլ հենց այդ ձեւակերպումներով էին բերել»,-հայտարարեց Հովիկ Աղազարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ