News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Փետրվար 01
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Իրանն ընդլայնել է սեփական արտահանման աշխարհագրությունը՝ վաճառքի շուկաների ցանկում ներառելով ռուսական երեք նավահանգիստներ՝ Մախաչկալան, Աստրախանի մարզի Օլյա եւ ВТС նավահանգիստները։ Այդ ուղղություններով իսլամական երկրի իշխանությունները նախատեսում են մեծացնել բեռների առաքումների ծավալը, հաղորդում է տեղական Tasnim գործակալությունը՝ հղում անելով Իրանի ծովային կազմակերպությանը։

Որոշումն ընդունվել է բեռնման-բեռնաթափման աշխատանքներն արագացնելու եւ դեպի ռուսական նավահանգիստներ բեռնափոխադրումները մեծացնելու նպատակով։ Այս միջոցը տեղավորվում է Մոսկվայի եւ մերձկասպյան երկրների հետ առեւտրաշրջանառությունն ավելացնելու Իրանի իշխանությունների հայեցակարգում, ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայումս Ռուսաստանում իրանական արտադրանքի իրացման հիմնական ուղիներից մեկը Սոլյանկա նավահանգիստն է։ Սակայն տեսանելի ապագայում երկրները կկարողանան մեծացնել ապրանքաշրջանառությունը նոր նավահանգստային ուղիների օգնությամբ, որոնք կարագացնեն բեռների առաքումը տարածաշրջան։

«Ռուսաստանի եւ մերձկասպյան տարածաշրջանի այլ երկրների հետ արտաքին առեւտուրը զարգացնելու կառավարության ընդհանուր քաղաքականությունն իրականացնելու համար ընդլայնվել են իրանական արտահանման տերմինալային կետերը։ Այս պահին Ռուսաստանում, բացի Սոլյանկա նավահանգստից, ցուցակին ավելացել են երեք նավահանգիստներ՝ Մախաչկալայի նավահանգիստը եւ Աստրախանում ВТС ընկերությունների խմբի, ինչպես նաեւ Օլյա նավահանգիստները»,– նշվում է հոդվածում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ