News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) նախաձեռնությամբ Հայաստանում ստեղծվել է ներդրումային քրաուդֆանդինգի առաջին հարթակը՝ ԱՌՖԻ-ն (ARFI - Armenia Financed), որը բացառիկ հնարավորություն է տալիս ամբողջ աշխարհից ներդրումներ կատարել Հայաստանում գործող փոքր ու միջին ձեռնարկություններում, նոր տեխնոլոգիական ստարտափ նախագծերում և դառնալ դրանց մի մասը։

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի նոյեմբերի 29-ի նիստի որոշմամբ գրանցվել և լիցենզավորվել է հարթակի օպերատոր ԱՌՖԻ ներդրումային ընկերությունը (լիցենզիայի համար՝ ՆԸ0023): Այսօրվանից մեկնարկել է ընկերությունների հետ համագործակցության և հայտերի ընդունման գործընթացը: Աշխատանքներ են տարվում նաև մի շարք աշխարհահռչակ հայերի հետ՝ ԱՌՖԻ հարթակի հաջողությանը տարբեր ձևաչափերով ներգրավելու ուղղությամբ։ Հարթակում ներդրումներ հնարավոր կլինի իրականացնել 2023 թվականի սկզբին։

ԱՌՖԻ հարթակի հիմնական նպատակներն են Հայաստանում ընկերությունների համար աճի ֆինանսավորման նոր հնարավորությունների ստեղծումը, երկրում այլընտրանքային ներդրումային գործիքակազմի ընդլայնումը, Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումն, ու Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումը։

Հարթակում ներկայացվելու են բազմաթիվ բիզնես նախագծեր, նրանց ստեղծման պատմությունները, զարգացումն ու ֆինանսական կանխատեսումները:

Ընկերությունները հարթակի միջոցով հնարավորություն կստանան տեղաբաշխել բաժնետոմսեր և պարտատոմսեր:

18 տարեկանից բարձր յուրաքանչյուր անձ աշխարհի ցանկացած կետից կկարողանա հարթակի միջոցով ներդրումներ կատարել այն նախագծերում, որոնց հաջողությանը հավատում է:

Սա եզակի մոտեցում է, որը պաշտպանում և հավելյալ եկամուտ ստանալու հնարավորություն է տալիս ներդրողներին՝ միաժամանակ օգնելով տեղական բիզնեսին զարգանալ:

«Մենք երկար էինք սպասել այս օրվան։ Ժամանակը ցույց կտա, բայց ես կարծում եմ այս օրը կհիշվի որպես Հայաստանի տնտեսական զարգացման և գործարար միջավայրի բարելավման օր։ Մենք վստահ ենք, որ ԱՌՖԻ-ն կլինի արդյունավետ գործիք՝ ամրապնդելու Սփյուռքի վստահությունը Հայաստանում թափանցիկ բիզնես գործունեություն ծավալելու հարցում»,- նշեց ԱՌՖԻ ներդրումային ընկերության խորհրդի նախագահ Սերգեյ Գրիգորյանը։

«Այս հարթակը եկել է համալրելու Հայաստանի ֆինանսական էկոհամակարգը, և ես վստահ եմ, որ դա իր մեծ ազդեցությունն է ունենալու Հայաստանի կապիտալ շուկայի զարգացման գործում»,- նշեց ԱՌՖԻ ներդրումային ընկերության տնօրեն Էդգար Էվոյանը։

ԱՌՖԻ-ի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ՝ www.arfi.am կայքում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ