News
Լրահոս
News
Շաբաթ
Հունվար 28
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Կողմերն իրար հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել: Այս մասին 168.am-ին հայտնել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին՝ անդրադառնալով ԱԱԾ-ի հաղորդագրությանը, որտեղ նշվում է, որ հայկական կողմը դեկտեմբերի   1-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ենթադրաբար Ղարաբաղյան առաջին պատերազմի 10 զոհերի ոսկորներ և 2 քարտեզ, որտեղ նշված են 4 դիակների գտնվելու հնարավոր վայրեր։

«Այսպիսով, 2020 թ. նոյեմբերի 9-ից մինչև այսօր հայկական կողմը ադրբեջանական կողմին է հանձնել Ղարաբաղյան առաջին պատերազմի 140 զոհերի ոսկորներ և 5 քարտեզ»,- նշված էր ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ։

Հարցին, թե հայկական կողմն այդ փոխանցումը Կարմիր խաչի միջոցո՞վ է իրականացրել, թե՞ առանց միջնորդի է գործընթացը տեղի ունեցել, Զառա Ամատունին պատասխանել է, որ գործընթացն առանց Կարմիր խաչի մասնակցության է  տեղի ունեցել։

«Կարող եմ ասել, որ կողմերն այս ուղղությամբ միմյանց հետ են աշխատել, մենք անմիջապես ընդգրկված չենք եղել կոնկրետ այս գործողության մեջ։ Այս պահին որևէ հաստատում չունենք մեր մասնակցության վերաբերյալ»,- նշեց Զառա Ամատունին։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 28-ին Ադրբեջանի կողմից հայկական կողմին փոխանցած 13 հայ զինծառայողների դիերին, որոնք զոհվել էին սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակման հետևանքով, և այդ գործընթացում Կարմիր խաչի մասնակցությանը, Զառա Ամատունին ասաց, որ այդ վերջին  գործընթացում Կարմիր խաչն ընդգրկված է եղել, որպես չեզոք մարդասիրական կազմակերպություն մասնակցել է՝ ներկա գտնվելով, որն իրականացվել է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների միջև։

Հարցին՝ Կարմիր խաչը տեղյա՞կ է, թե ինչո՞ւ է հայկական կողմին փոխանցվել 13 զինծառայողների դիեր, քանի որ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարել էր 16 զինծառայողների մասին, Զառա Ամատունին պատասխանեց.

«Ես չեմ կարող մեկնաբանել այդ հանրային հարցը, կարող եմ միայն ասել, որ բոլոր այս հարցերով ու բոլոր այդ ուղղություններով աշխատանքները, որոնք պետք է արվեն՝ մենք ընդգրկված ենք։ Բնականաբար, այդ առումով և՛ ընտանիքների, և՛ իշխանությունների հետ կապի մեջ կլինենք։ Այսինքն՝ հարցը մենք մեր մասով ուշադրության կենտրոնում ենք պահում, սակայն այդ առումով հանգամանքները չենք կարող մեկնաբանել»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լավ հիշեք, և ես սա ասել եմ բազմիցս՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում. Մամիջանյանը` ադրբեջանցիներին
Գիտեք, բավական դժվար է փաստեր տրամադրել, երբ Ադրբեջանը մերժում է ամեն տեսակի միջազգային առաքելությունների…
ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը բացահայտում է Խոջալուի մասին ահռելի քանակով տիրաժավորված կեղծիքը
Հրատարակվել է Հրանուշ Խառատյանի հեղինակած «Խոջալուի «ցեղասպանությունը» և դրա առաքելությունը Ղարաբաղյան կոնֆլիկտում» գիտական աշխատությունը...
Արցախն ու Հայաստանը իրենց վտանգի են ենթարկում անցնելու անդառնալիության կետը. փորձագետ
Եթե առաջիկայում Արցախի ճանապարհը չբացվի, ապա սկզբում Արցախը կանցնի անդառնալիության կետը, իսկ հետո նաեւ Հայաստանը․․․
Փաշինյանի քաղաքականությունն է՝ «որ տարբերակը կստացվի». ընդդիմադիրը՝ Ալմա-Աթայի հռչակագրի մասին
Սակայն նույնիսկ այս դեպքում  պետք է հիշել, որ Հայաստանը վերապահումով է միացել հռչակագրին․․․
Չի կարող հաստատվել երկարաժամկետ խաղաղություն Բաքվի ցեղասպան քաղաքականության արդյունքների հիման վրա. Արցախի ԱԳՆ
Այս օրերին մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի հայ բնակչության՝ 33 տարի առաջ իրագործված զանգվածային...
Այսօր Բաքվի ջարդերի 33-րդ տարելիցը. մեթոդները փոխվել են, բայց նպատակը մնացել է նույնը՝ ազատվել հայերից. «Ապրելու երկիր»
Այսօր մենք մեր հարգանքի տուրքն ենք մատուցում 1990 թ. հունվարի 13-19–ի Բաքվի կոտորածի ժամանակ զոհ գնացած մեր հայրենակիցներին: Այդ սարսափելի դեպքերը…
Ամենաշատ