News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կենսաբանները պարզել են, թե որ թութակներն են ամենալավը ներկայացնում մարդու խոսքը: Այս մասին հայտնում է Պիտսբուրգի համալսարանի մամուլի ծառայությունը։

Թութակների շատ տեսակներ կարողանում են վերարտադրել իրենց լսած ձայները, այդ թվում՝ արտահայտություններ մարդկային լեզուներից։ Հայտնի է, որ սա միայն արտաքին իմիտացիա է, սակայն երեւույթն ինքնին վատ է ուսումնասիրված։ Բոլոր թութակները բառեր անգիր անելու տարբեր ունակություններ են ցուցաբերում՝ ինչպես տեսակից, այնպես էլ անհատական առանձնահատկություններից կախված:

Գիտնականները փորձել են այս գիտելիքները համակարգել «Ի՞նչ է ասում Պոլին» նախագծի ընթացքում հավաքված մեծ տվյալների բազայի հիման վրա։ Դրա շրջանակներում կամավորներն ուսումնասիրել են իրենց տնային թութակների վարքագիծը եւ արդյունքներն ուղարկել կենդանաբաններին՝ վերլուծության եւ ընդհանրացման համար: Ընդհանուր առմամբ մեզ հաջողվել է տեղեկություններ հավաքել 73 տեսակի 900 արարածների մասին։

Պարզվել է, որ թութակի տեսակն իսկապես կարեւոր դեր է խաղում։ Ձայները վերարտադրելու եւ մտապահելու լավագույն ունակությունն ունեն ժակո տեսակի թութակները, նրանք միջինը 60 բառ են հիշում։ Երկրորդ տեղում են կակադուները, ամազոնները եւ արաները, որոնք տիրապետում են միջինը 20-30 բառի: Ընդ որում, տարիքը եւ սեռը գործնականում ոչ մի ազդեցություն չունեն այս ունակության վրա, բայց թռչուններն ավելի լավ են հիշում բառերը, երբ երիտասարդ են: Բացի այդ, չնայած այն հանգամանքին, որ թութակները չեն կարողանում խոսել բառի ամբողջական իմաստով, մարդկանց 89 տոկոսը հայտնել է, որ իրենց ընտանի կենդանիները բառերն օգտագործում են ճիշտ համատեքստում եւ իրավիճակներում, այսինքն տեսնում են իրավիճակի եւ ձայնի միջեւ կապը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ