News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Նախապատրաստվում է Հարավային Կովկասի հարցով 3+3 ձեւաչափով հանդիպում, այժմ համաձայնեցվում են  ժամկետներն ու օրակարգը։ Այս մասին Մոսկվայում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում ասել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Մենք խոսել ենք նաեւ 3+3 խորհրդատվական,  տարածաշրջանային հարթակի գործունեության մասին՝  նկատի ունենալով հարավկովկասյան երեք հանրապետություններին եւ նրանց երեք հարեւաններին՝ Ռուսաստանին, Իրանին եւ Թուրքիային։ Սա ժամանակին Ադրբեջանի նախագահի նախաձեռնությունն էր, կայացել էր առաջին հանդիպումը։ Այժմ մենք պատրաստում ենք եւս մեկ նման միջոցառում, համաձայնեցնում ենք կոնկրետ ժամկետներն ու օրակարգը»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։

Անդրադառնալով Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցին՝ Լավրովը հայտարարել է, որ այս գործընթացի համար հիմք են հանդիսանում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունները։ Նրա խոսքով՝ Բայրամովի հետ հանդիպմանը մանրամասն քննարկվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը՝ երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված եռակողմ փաստաթղթերի համաձայն։

«Այս փաստաթղթերը, մեր ընդհանուր համոզմամբ, մնում են հաստատուն, ամուր, հուսալի հիմք բոլոր հարցերի լիարժեք կարգավորման համար, ներառյալ տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակումը, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատումը եւ խաղաղության պայմանագրի կնքմանն ուղղված կոնկրետ պայմանավորվածությունների ձեռքբերումը»։

Լավրովը հավելել է, որ այս բոլոր ուղղություններում Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել կողմերին։

«Մենք ինչպես եւ նախկինում պատրաստ ենք աջակցել։ Բայց այստեղ, իհարկե, շատ կարեւոր է որոշել հիմնական, սկզբունքային պահերը եւ այդ իմաստով կարեւոր նշանակություն ունի այն, ինչի շուրջ հոկտեմբերի 6-ին Պրահայում պայմանավորվել են Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները, երբ նրանք հաստատել էին իրենց  նպատակադրվածությունը բոլոր խնդիրները ՄԱԿ-ի Կանոնադրության եւ 1991 թվականի դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա լուծելու մասին»,- ասել է նա։

Այս պարագայում, Լավրովի խոսքով, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի աջակցությամբ «խնդիրի լուծումը զգալիորեն հեշտացվում է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադայից առաջին փորձագետն է միացել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Ուրախ ենք ողջունել կանադացի առաջին փորձագետ Ալեքսանդր Գրուշևսկուն ԵՄ...
ՀՀ Տավուշի մարզը չպետք է դառնա «քաղաքական խաղալիք». Անդրանիկ Քոչարյան
Տավուշում շատ լուրջ հարցեր պետք է լուծվեն, և դրանց լուծումը շահարկումների ենթակա չէ...
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացները կարող են բավականին երկար տեւել. Աբրահամյան
Դեմարկացիան ինքնին ենթադրում է բանակցություններ։ Եթե ​​սահմանազատումը, մասնավորապես, իրավական...
ՀՀԿ. Բաքուն Հայաստանին ձեռնտու ոչ մի քարտեզ չի ընդունում, պայմանով, որ Երևանն ընդունի իրենցը
Սա ակնհայտորեն ցույց է տալիս, որ իշխանությունները կարող են մի բան ասել, իսկ հաջորդ քայլում անել բառացիորեն հակառակը
Սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովը որոշում չունի Տավուշի մարզի գյուղերը Բաքվին հանձնելու վերաբերյալ
2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթի նախնական տարբերակում․․․
Հույս ունեմ՝ Եվրոպան ապագայում ՀՀ-ն կդիտարկի որպես եվրոպական քաղաքակրթության մի մաս․ Շվեդիայի պատգամավոր
Նա հայտարարել է, որ այս տարվա փետրվարին Շվեդիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմին ուղղված նամակում առաջարկել...
Ամենաշատ