News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են Նեո ընձառյուծին: Տեսանյութը հրապարակվել է «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջում։

««Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համատեղ իրականացվող մշտադիտարկման աշխատանքների արդյունքում պետական արգելոցի ֆոտոթակարդները նոյեմբեր ամսին նկարահանել են Նեո ընձառյուծին»,–նշված է տեսանյութին կից։

Կադրերում երևացող Նեո ընձառյուծը լավ տեսք ունի, ակտիվ է և գիրացած։

Հիշեցնենք, որ 2019–ի դեկտեմբերին Խոսրովի անտառում տեղադրված տեսախցիկներից մեկը «որսացել էր» կովկասյան ընձառյուծ Նեոյին։ Տեսանյութում երևում էր, թե ինչպես է գիշատիչը որոշ ժամանակ կանգնում տեսախցիկի առաջ, հետո միայն հեռանում։

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանն ընդգրկում է շուրջ 10000 հա պահպանվող տարածք և հարակից է «Խոսրովի անտառ» պետական արգելոցին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ