News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում ձնամաքրման համար «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկը նախատեսում է պահեստավորել շուրջ 12 հազար տոննա աղի և ավազի խառնուրդ, 6000 տոննան արդեն պահեստավորված է: Այս մասին ասվել է Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:

Գործընթացը կկազմակերպվի վարչական տարբեր շրջաններում առկա 6 պահեստային կետից:

Զեկուցվել է նաև, որ բազմաֆունկցիոնալ բոլոր մեքենաներն արդեն վերապրոֆիլավորվել են. ընդհանուր առմամբ ձյան մաքրման աշխատանքներին կմասնակցի 81 միավոր տեխնիկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ