News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է դաշնային օրենք, որը զգալիորեն ընդլայնում է այն վայրերի ցանկը, որտեղ արգելվում են հավաքները, հանրահավաքները, երթերն ու ցույցերը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։

Այսպես, չի կարելի հանրահավաքներ անցկացնել հանրային իշխանության մարմինների շենքերում եւ նրանց հարակից տարածքներում, օդանավակայաններում, երկաթուղային եւ ավտոկայաններում, նավահանգիստներում, բուհերի, դպրոցների, հիվանդանոցների շենքերում եւ տարածքներում, հողատարածքներում, որտեղ կան եկեղեցիներ եւ այլ կառույցներ։ Բացի այդ, արգելքը կտարածվի կենսապահովման օբյեկտներին հարող տարածքների վրա, ներառյալ այն տարածքները, որոնք ապահովում են էլեկտրական, ջերմային, ջրային եւ գազային ցանցերի աշխատանքը։ Այժմ արգելվում է հանրահավաքներ անցկացնել միայն նախագահական նստավայրերի, դատարանների, արտակարգ իրավիճակների օպերատիվ ծառայությունների եւ Դաշնային քրեակատարողական ծառայության հաստատությունների շենքերում։

Նոր օրենքը նաեւ նախատեսում է, որ յուրաքանչյուր մարզ կարող է իր սեփական արգելքները դնել հավաքների, հանրահավաքների եւ ցույցերի վայրերի վրա, եթե նման միջոցառումը պայմանավորված է «Ռուսաստանի Դաշնության սուբյեկտի պատմական, մշակութային եւ այլ օբյեկտիվ առանձնահատկություններով»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ