News
Լրահոս
News
Երեքշաբթի
Փետրվար 07
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի գերագույն դատարանը 123 000 դոլարի տուգանք է սահմանել Ուպենդրա Նաթ Դալայի նկատմամբ, որն ինքն է իրեն Պարամատմա՝ հինդուիզմի գերագույն աստված ճանաչելու հայց ներկայացրել, գրում է Hindustan Times-ը։

Դատավորն անտեսել է տղամարդու պահանջը, եւ հայցվորը տուգանվել է իր աստվածություն լինելու մասին հրապարակային հայտարարությունների համար։

Մեկնաբանելով իր որոշումը՝ գերագույն դատարանը նշել է, որ միջնորդությունն իրենից «հանրային կազուս է» ներկայացնում, եւ պատիժը օրինակ կծառայի մյուսներին, ովքեր կցանկանան կրկնել հնդիկի արարքը։ Հաղորդվում է, որ տղամարդը պարտավոր է մեկ ամսվա ընթացքում վճարել խոշոր տուգանքը։

«Հիմա մարդիկ չորս անգամ կմտածեն նման հայցեր ներկայացնելուց առաջ»,- ասել է դատավորը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ