News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Մոնղոլիայի խորհրդարանը պաշտպանել է Ուլան Բատորում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու կառավարության առաջարկը, հայտնում է News.mn-ը։

«Խորհրդարանական վեհաժողովի անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել արտակարգ դրություն հայտարարելուն, Ազգային անվտանգության խորհուրդն այժմ նիստ է անցկացնում, եւ նախագահն իրավասու է արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր ստորագրել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Օրենքի համաձայն՝ Մոնղոլիայի նախագահը պետք է քննարկի այս հարցը 12 ժամվա ընթացքում։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոնղոլիայի մայրաքաղաքում զանգվածային ցույցեր են անցկացվում՝ արտահանվող ածխի գողության հետ կապված սկանդալի պատճառով։ Ցուցարարները կառավարությունից եւ նախագահից պահանջում են անվանել «44 տրիլիոն տուգրիկի (12,9 միլիարդ դոլար) ածուխ գողացողների անունները»։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ