News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) երկուշաբթի հայտարարել է, որ մտադիր է 1,2 միլիարդ եվրո հատկացնել 61 համատեղ պաշտպանական գիտահետազոտական նախագծերի համար։

«Ընտրված բարձրորակ նախագծերը ցույց են տվել, որ Եվրոպայում ռազմարդյունաբերական համագործակցությունն իսկապես կարող է իրականացվել, այն էլ՝ լայն մասշտաբով։ Մոտ 700 ընկերություններ, որոնք կհետազոտեն եւ կզարգացնեն նոր սերնդի պաշտպանական տեխնոլոգիաները ԵՄ միջոցներով, կստեղծեն կայուն եւ մրցունակ արդյունաբերական բազա»,- ասել է ԵՀ գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը:

Նրա խոսքով, Եվրոպական պաշտպանական հիմնադրամի ծրագիրը, որի շրջանակներում անցել է ֆինանսավորման հայտերի առաջին մրցույթը, «ընդգրկում է ԵՄ ողջ արտադրական-սպառման շղթան»:

Բրյուսելում հրապարակված ԵՀ հաղորդագրության մեջ ասվում է, որ հիմնադրամը «կաջակցի բարձրակարգ պաշտպանական կարողությունների նախագծերին, ինչպիսիք են հաջորդ սերնդի կործանիչները, տանկերն ու նավերը, ինչպես նաեւ պաշտպանական կարեւոր տեխնոլոգիաները»:

Ընտրված առաջարկների իրականացմանը կմասնակցեն գրեթե 700 իրավաբանական անձինք ԵՄ 26 անդամ երկրներից եւ Նորվեգիայից։ Նախագծերը տարբերվում են նաեւ «ուժեղացված պաշտպանական համագործակցությամբ»՝ յուրաքանչյուր ծրագրի մեջ միջինը 18 կազմակերպություն ութ երկրից: ԵՀ-ում նաեւ ընդգծում են փոքր եւ միջին ձեռնարկությունների տպավորիչ մասնակցությունը. մի շարք առաջարկների համաձայն, դրանք կազմում են բոլոր ներգրավված կազմակերպությունների ավելի քան 40 տոկոսը եւ կստանան պահանջվող ընդհանուր ֆինանսավորման մոտ 20 տոկոսը:

Բացի այդ, Բրյուսելը մատնանշում է պաշտպանության բեկումնային տեխնոլոգիաների աջակցությունը՝ բյուջեի ավելի քան 5 տոկոսը հատկացվում է «հեղափոխական գաղափարների ֆինանսավորման համար, որոնք կբերեն նորամուծություններ, որոնք արմատապես կփոխեն պաշտպանական գործերի հայեցակարգն ու վարքը»:

ԵՀ համապատասխան ծառայություններն այժմ կսկսեն համաձայնագրեր պատրաստել՝ դրամաշնորհների տրամադրման մասին՝ ընտրված մշակողներով եւ արտադրողներով: Նախատեսվում է, որ այս համաձայնագրերը կստորագրվեն մինչեւ տարեվերջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ