News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Մայրաքաղաքի ամանորյա շքեղ լուսավորությունը հարկատուների վրա ծանր «նստեց»։ Փաստորեն, թանկարժեք են ոչ միայն լույսերը, այլեւ դրանց տեղադրումն ու հավաքումը։ Երեւանի քաղաքապետարանը հոկտեմբերին 176 մլն դրամի պայմանագիր է կնքել «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ։

Այդ գումարի դիմաց ՍՊԸ-ն պետք է հետեւեր քաղաքապետարանի պատվիրած լույսերի արտադրման գործընթացին, դրանք տեղափոխեր Հայաստան, անվտանգության միջոցներով կահավորված տարածքի վարձակալության ծառայություն մատուցեր, հետո՝ լուսավորության տեղադրման եւ ապամոնտաժման, պահեստավորման ծառայություններ։ Այսինքն՝ լույսերի գինը սրա մեջ չի մտնում։ Քաղաքապետարանն այս պայմանագիրը կնքել է առանց մրցույթի՝ մեկ անձից գնման ընթացակարգով։

Նշենք, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում  «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։

Ի դեպ, հենց այս ընկերությունն է ծակել Հանրապետության հրապարակի պատմամշակութային շենքերը՝ խոստանալով, որ ապամոնտաժումից հետո անցքերը կփակի»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄՊՀ-ն Համաշխարհային բանկի  հետ համագործակցությամբ ներդրել  է պետական օժանդակությունների վերահսկողության նոր մեխանիզմներ
 Երկրորդ փուլով հանձնաժողովն արդեն իսկ ձեռնամուխ է եղել պետական օժանդակության օրենսդրության կիրարկմանը, որի շրջանակում Համաշխարհային…
Ֆինանսների նախարարը Սեբաստիան Մոլինեուսի հետ քննարկել է ՀԲ կողմից տրամադրվելիք բյուջետային աջակցության գործընթացը
Այսօր՝ փետրվարի 3-ին, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է…
Դոլարի փոխարժեքն աճել է, եվրոն էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 3-ին, կազմել է...
«Տնտեսական ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ»․ Արսեն Ղազարյան
Նիստի օրակարգային հարցերից էր Առողջության  համապարփակ ապահովագրության  հայեցակարգի քննարկումը։ Նշվեց, որ թեև Միությունը, այլ…
Թռչնամսի ու կանթամթերքի շրջանառության ոլորտներում անբերախիղճ մրցակցություն կա. քննարկում ՄՊՀ-ում
Ակցիաների առնչությամբ անբարեխիղճ մրցակցության հարցերը…
Հայաստանը նախորդ տարի արտահանել է ավելի քան 400 մլն դոլարի մշակված ադամանդ. Քերոբյանն ավելի բարձր ցուցանիշ է սպասում
2022-ին նաև ոսկերչական ապրանքների արտահանումն առաջին անգամ գերազանցել...
Ամենաշատ