News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան, որով դատարանից պահանջում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել՝ զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։

Հեռուստաընկերությունը նաեւ ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել՝ 200 հազար դրամի չափով։ Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին եւ մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։

Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել եւ ասել․ «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաեւ ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։

Նշենք, որ «5-րդ ալիքի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արմեն Թավադյանն է՝ 90-ականներին Ռուսաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». «Սեւ ամպեր» են կուտակվում Տիգրան Ավինյանի գլխին
Խնդիրն այն է, որ Ավինյանին ոչ միայն չեն հանդուրժում ՔՊ-ական որոշակի շրջանակներ, որոնք ունեն իրենց սրտի այլ...
Արարատ Միրզոյանը 280 000 դոլարով նոր առանձնատուն է ձեռք բերել. Civilnet.am
«Քաղաքացիական պայմանագրի» բարձրաստիճան պաշտոնատար անձինք իրենց պաշտոնավարմանը զուգահեռ...
«Հրապարակ». «Հարգանքը» «հասնում է» միայն Նիկոլ Փաշինյանին
Կառավարության նիստին մասնակցող նախարարներն ինչ-որ պահից սկսեցին ոտքի կանգնել` Փաշինյանի ներս...
«Ժողովուրդ». Պատգամավորների գլխին «ստուգողներ» են նշանակվել. բացականեր հարցը՝ կռվախնձոր
ՔՊ-ականների այս պահվածքը հիմար վիճակում է դրել Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որոնց ասվել է...
«Հրապարակ». Առաջին ժամկետը լրացավ, ՄԻՊ թեկնածու չի առաջադրվել
Ի դեպ, թեկնածու չեն առաջադրել նաեւ ընդդիմադիր երկու խմբակցությունները: ԱԺ կանոնակարգ օրենքը սահմանում...
«Ժողովուրդ». Մովսես Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործն ավարտական փուլում է
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հարցաքննվել են գրեթե բոլոր վկաները, եւ քրեական գործն արդեն մոտեցել է...
Ամենաշատ