News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 03
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, պարզվում է, նկարչությունից ու քրեական ենթամշակույթից զատ, նաեւ ֆուտբոլով է հետաքրքրվում: «Ժողովուրդ» օրաթերթը մոտ մեկ ամիս առաջ էր գրել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի արվեստագետ սանիկը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, քրեական ենթամշակույթի առանձին ներկայացուցիչենրի հետ է մտերմություն անում, հետաքրքրվում այդ աշխարհի անցուդարձով եւ այլն: Աժմ էլ, փաստորեն, սպորտի ոլորտում է փորձում քայլեր անել ու ամրապնդվել այդտեղ:

«Ժողովուրդ» օրաթերթի սյունիքյան աղբյուրների փոխանցմամբ՝ «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբով հենց Դանիելյանն է զբաղվում: Խոսակցություններ կան անգամ, որ ակումբը նրան է պատկանում:

«ՔՊ-ական պատգամավորը «Կապան-Գանձասարի» բոլոր խաղերին ներկա է, ակումբի հետ կապված ցանկացած բան ինքն է որոշում, լուծում եւ այլն: Վարչապետ Փաշինյանի՝ դեռեւս 2018-ի հոկտեմբերին Կապանում արած հայտարարությունը մատի փաթաթան դարձրած, թե ֆուտբոլը պետք է Կապան վերադառնա՝ հասել է նրան, որ գոծադիրն ամեն ամիս մոտ 8-9 մլն դրամ է փոխանցում ակումբին»,- «Ժողովուրդ» թերթին ասաց Սյունիքի մեր լավատեղյակ աղբյուրը: Թե ինչ վրձնահարվածով է նկարիչ պատգամավորը նաեւ ֆուտբոլի ասպարեզում հայտնվել, անձամբ նրանից փորձեցինք ճշտել:

«Ես, այո՛, ակումբի բոլոր խաղերին հետեւում եմ, եւ, այո՛, գործադիրը, իմ տեղեկություններով, ֆինանսական օժանդակություն է տալիս ակումբին: Հուսանք՝ ակումբն այնքան կաճի, կզարգանա, որ որոշ ժամանակ անց պետական ֆինանսական աջակցության կարիք այլեւս չի ունենա: Ինչ վերաբերում է խոսակցություններին, թե ակումբն իմն է, ապա դրանք խոսակցություններ են, որ գոյություն կարող են ունենալ»,- փաստացի մեր լուրը հաստատելով՝ ասաց Դանիելյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ