News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով, ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինի՝ Հայաստանի կողմից Ստամբուլ յան կոնվենցիան վավերացնելու վերաբերյալ արված հայտարարությունից հետո հետաքրքիր զարգացումներ են տեղի ունեցել իշխանության ներսում։ Դեսպանի հայտարարությունն ուղղակի մեսիջ էր Փաշինյանի իշխանությանը, որ կոնվենցիայի վավերացման հետ կապված պետք է կոնկրետ քայլեր սկսել ու այլևս ժամանակ չձգել։

Մեր իշխանական աղբյուրը հայտնում է, որ Ստամբուլ յան կոնվենցիայի ընդունման հետ կապված իշխող թիմում լուրջ տարաձայնություններ են առաջացել։ Մասնավորաբար, նախորդ շաբաթ քննարկում է տեղի ունեցել իշխող խմբակցությունում, որն անցել է բավական թեժ մթնոլորտում։Որոշ քպական պատգամավորներ, ի դեպ՝ զգալի թվով, հիմնականում՝ տղամարդիկ, նեղսրտել են, թե այդ կոնվենցիայի վավերացումը իրենց «դայաղ» են անում, ու որ իրենք չեն պատրաստվում մտնել դրա տակ։

Իրենց խոսքում նրանք բավական արմատական մոտեցում են ունեցել՝ նշելով, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում կոնվենցիայի ամբողջական ու վերջնական վավերացմանը կողմ քվեարկել, սակայն, ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, իշխանության վերին օղակներում տրամադրված են չնեղացնել եվրոպացիներին ու սեղմ ժամկետներում կոնվենցիան ամբողջական տարբերակով ընդունել: Մի խոսքով, ինչպես ասում են, իշխանության մեջ առաջիկայում լուրջ «կաշաներ» են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Վլադիմիր Գասպարյանը վաճառո՞ւմ է Մոնումենտում գտնվող իր առանձնատունը
Վլադիմիր Գասպարյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, նրա պաշտպան Վարազդատ Ասատրյանին հարցրինք...
«Ժողովուրդ». Իրանի՞, թե՞ ԱՄՆ-ի աջակցությամբ. իշխանության ներկայացուցիչների իրարամերժ հայտարարությունները
Այս հայտարարությունները նորանշանակ փոխարտգործնախարարի կողմից իսկապես տարակուսելի են, եթե հաշվի...
«Փաստ». Ո՞ւր են «հարյուրհազարավորները», որ պիտի փողոց դուրս գային
2021 թվականի ապրիլին Փաշինյանը ձևական հրաժարական տվեց, ու հունիսին տեղի ունեցան արտահերթ...
«Հրապարակ». Թեժ նիստ է սպասվում. «Հայաստան» խմբակցությունը հրատապ քննարկում կհրավիրի
Նրա թեկնածությունը երեկ պաշտոնապես ներկայացվել է ԱԺ խորհրդին, եւ խորհրդարանը եկող շաբաթ մեկնարկող...
«Փաստ». Փաստորեն լավ էլ «հասկանում են» իրենց գործողությունների հետևանքները
Փաստացի, քպականը նշում էր, թե չեն կարող ռիսկի ենթարկել երեք միլիոն հայերի՝ հանուն Արցախի։ Այստեղ...
«Հրապարակ». Վարչապետի աշխատակազմն աստղաբաշխական թվերի հասնող դրամաշնորհ է տրամադրել «ֆեյքերի ՊՈԱԿ»-ին
Այս ահռելի գումարով ՊՈԱԿ-ը պիտի հայաստանյան եւ միջազգային ԶԼՄ-ների մոնիթորինգ անի, կառավարության...
Ամենաշատ