News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 27
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովը այսօր՝ դեկտեմբերի 6-ին, իր հերթական նիստերն է գումարել: Քառօրյայի օրակարգում ընդգրկված է 30 հարց:

Հիշեցնենք, որ այս քառօրյայում կշարունակվի ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: Բացի այդ, օրակարգում է նաեւ ԲԴԽ անդամի ընտրության հարցը: ՔՊ-ն այդ պաշտոնի համար առաջադրել է Քննչական կմիտեի նախկին նախագահ Հայկ Գրիգորյանի թեկնածությունը:

Օրակարգի հարցերից են նաեւ.

 «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին,

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Ազդարարման համակարգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին,

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին,

«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին,

«Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին,

«Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին,

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին եւ այլ հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ