News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ քննարկվում է Ուկրաինայում պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունները հետաքննող անկախ դատարանի կամ տրիբունալի ստեղծման հարցը։ Նա պատասխանել է հարցերին Վաշինգտոնում ընթացող The Wall Street Journal CEO Council համաժողովի շրջանակում։

«Լսեք, շատ կարեւոր է, որպեսզի կատարվածի համար պատասխանատվություն նախատեսվի»,- ընդգծել է նա։ Բլինքենի խոսքով՝ ռազմական հանցագործությունների մասին տեղեկությունները, դրանց կատարման ապացույցները հավաքվում են «տարբեր միջոցներով», «ուկրաինացիներն իրենք են անում դա»։

«Չեմ ցանկանում առաջ անցնել իրադարձություններից, բայց կարեւոր է, որպեսզի «այդ տեղեկությունը հավաքվի», նշել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։

«Կարեւոր է, որպեսզի Ուկրաինան կարողանա, անհրաժեշտության դեպքում, իրականացնել հետաքննությունը դատական կարգով», բայց «մենք աջակցում ենք նաեւ Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) ջանքերին ապացույցների եւ տեղեկությունների հավաքման գործում», նշել է ԱՄՆ պետքարտուղարը։ Նրա խոսքով՝ քննարկվում է «անկախ դատարանի, տրիբունալի ստեղծման հարցը»։ Բլինքենը նշել է, որ կատարվածի համար պատասխանատվություն կրելը «շատ կարեւոր է»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սունակը չի բացառել Կիեւին կործանիչների փոխանցումը
Նա հավելել է, որ հպարտ է, որ երկրի վարչապետի պաշտոնում գտնվելու 100 օրվա ընթացքում Ուկրաինային ռազմական ․․․
Բեռլինն ու Ստոկհոլմը քննարկում են Շվեդիայի կողմից Ուկրաինայում գերմանական ՀՕՊ կայանքների համար հրթիռների մատակարարումը
Միեւնույն ժամանակ, աղբյուրները նշել են, որ Բեռլինը հավատարիմ է 2023 թվականին Կիեւին եւս երեք Iris-T-ի ․․․
ԱՄՆ-ն պնդում է, որ Թուրքիան դադարեցնի որոշ ապրանքների արտահանումը Ռուսաստան. Bloomberg    
Աղբյուրները նշել են, որ 2022 թվականի մարտից հոկտեմբեր տասնյակ թուրք արտահանողներ մոտ 800 միլիոն դոլարի ․․․
Գերմանիայում կոչ են անում Ուկրաինային՝ 5-6 տարվա ընթացքում անդամակցել ԵՄ-ին
Չի կարելի ասել, որ Ուկրաինայում ամեն ինչ լավ է․․․
Բորելը հայտարարել է ականազերծման համար Ուկրաինային 25 մլն եվրո հատկացնելու մասին
Մենք մինչեւ 25 մլն եվրո կտրամադրենք այդ տարածքներում ականազերծման ջանքերին աջակցելու համար, որտեղ․․․
ԱՄՆ-ն Ուկրաինային մեծ հեռահարության ռումբեր կմատակարարի
ԱՄՆ-ն ցամաքային տեղակայման փոքր տրամագծի ռումբեր կմատակարարի 2,17 միլիարդ դոլար արժողությամբ օգնության ․․․
Ամենաշատ