News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Բելառուսում զինված ուժերի մարտական պատրաստության պլանային պարապմունքներ են ընթանում։ Այս մասին հայտնել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«Զինված ուժերում սկսվել են մարտական պատրաստության պլանային պարապմունքներ։ Միջոցառումներն անցկացվում են ըստ նշանակության նախապատրաստության պլանի՝ զինվորական ծառայության հերթական զորակոչից հետո եւ նախնական զինվորական պատրաստության ծրագրի նոր համալրմամբ յուրացումից հետո»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Պարապմունքների ընդհանուր ուղղվածությունը զինծառայողների, ստորաբաժանումների, զորամասերի, միավորումների, ռազմական կառավարման մարմինների բոլոր կատեգորիաների հետ հաջորդական մարզումների համալիր անցկացումն է։ «Հիմնական նպատակներն են՝ մարտական եւ զորահավաքային պատրաստության պահպանումը, ռազմական կառավարման մարմինների ներդաշնակեցման բարձրացումը, հրամանատարների գործնական հմտությունների կատարելագործումը եւ անձնակազմի ուսուցումը»-նշվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ